«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Էլիտա չունենալը մեր ազգի ամենամեծ դժբախտությունն է

Էլիտա չունենալը մեր ազգի ամենամեծ դժբախտությունն է
16.04.2024 | 18:01

Վրացական իշխանություններին ոչ մի կերպ չի հաջողվում հեռացնել ընդդիմադիր նախագահին։ Փաստացի նախագահ Զուրաբիշվիլին վերածվել է ընդդիմադիր շարժման սիմվոլի ու կենտրոնացնող ուժի։

Հիմա ոչ թե ցանկանում եմ քննարկեել վրացական քաղաքական կոնյուկտուրան, այլ այն երևույթը, երբ ընդդիմադիր նախագահը մինչև վերջ իր խրամատում «բոյա տալիս»։ Իսկ մեր Արմեն Սարգսյանը, ով աշխարհի ամենահարուստ ու ազդեցիկ հայերից է, հենց առաջին առիթից խրամատը թողեց ու թռավ։

Ուզում ես հարց տաս՝ ընկեր, որ դու էդ դիրքի տերը լինելով դասալքում ես, բա մենք ի՞նչ ասենք։ Մեր խնդիրը այն չի, որ թուրքի վասալները ուժեղ են, այլ այն է, որ նրանք, ունենալով պետական լծակ, ավելի կազմակերպված են։

Եթե, հանձինս նախագահի, ունենայինք դիմադրության սիմվոլ, ապա միայն ձեր սիմվոլիզմը արդեն բավարար էր լինելու հանրության դիմադրող հատվածին՝ ավելի կազմակերպված լինելու համար։

Աչքներս ջուր կտրեց, մեկը լինի՝ գնանք հավաքվենք շուրջը, կազմակերպվենք, դառնանք ուժ ու ցխենք սրանց։ Հեն է՝ այսօր ստարտ տվեցին ցեղասպանության ուրացման արշավին։

Էլիտա չունենալը մեր ազգի ամենամեծ դժբախտությունն է։ Ինչքան հարուստ ու ազդեցիկ, այնքան կոնվերգենտ կոմֆորտիստ։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 925

Մեկնաբանություններ